ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Փաստացի, նախկին նիկոլականը նոր է հասկացե՞լ, որ երկար ժամանակ դավաճանի է ծառայել

Փաստացի, նախկին նիկոլականը նոր է հասկացե՞լ, որ երկար ժամանակ դավաճանի է ծառայել
11.08.2024 | 18:28

Դավաճան Նիկոլի իշխանությանը մինչև 2021 թ-ը սպասարկող ադրբեջանագետուհի Տաթևը, ով 2018-ից մինչև 2021-ն աչքի էր ընկնում նիկոլամետ ու բավական անգրագետ մեկնաբանություններով, իսկ հիմա էլ դարձել է ընդդիմադիր, պարզվում է նոր է հասկացել, որ Ադրբեջանն իր ուզածներին հասնում է հենց Նիկոլի հակահայկական քաղաքականության շնորհիվ:

Խնդիրը այն է, որ այդ ամենը նաև տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նիկոլին հիմա քննադատող Տաթևը նիկոլական երեսփոխան էր և նույնիսկ մեզ համար խայտառակ ավարտ ունեցած պատերազմից հետո չհրաժարվեց քայլիստ երեսփոխանի անպատիվ կարգավիճակից և մինչև 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունները քայլիստ դավաճանախմբի անդամ էր, բայց պարզվում է, ադրբեջանագետուհի լինելով չի «նկատել», թե, օրինակ, ինչպես է իր այն ժամանակվա պաշտելի Նիկոլը 2018-ի մայիսին տարածքներ նվիրել Ադրբեջանին Նախիջևանում, որի արդյունքում ազերի ասկյարները սկսեցին գնդակոծել Արենին:

Հետո «չնկատեց», թե ինչպես է իր սիրելի Նիկոլը հիմարություններ դուրս տալիս Մյունխենում, չանդրադարձավ Նիկոլի խայտառակ հակաբանակային քայլերին, չմեկնաբանեց 2019-ի օգոստոսի 5-ին Նիկոլի ճղճղոցը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որով Նիկոլը և իրենց թիմը լեգիտիմացրեցին Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա և փաստորեն քանդեցին Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունները:

Հետո սույն ադրբեջանագետուհին ծպտուն չհանեց, թե ինչպես իրենց իշխանությունը 44 օր խաբեց հանրությանը պատերազմի ընթացքի վերաբերյալ:

Ավելին՝ հրճվում էր, որ չնայած մենք պարտվել ենք, բայց մեծ կորուստներ ենք պատճառել Ադրբեջանին:

Հետո... շատ բաներ չմեկնաբանեց Տաթևը:

Հետո էլ դարձավ ընդդիմադիր:

Տաթև՛, նախկին կուռք ՆիկոլԴ իշխանության գալուց ի վեր է ծառայել և սպասարկել Ադրբեջանին, երբ դու էլ որպես թիմակից և երեսփոխան ծառայում և սպասարկում էիր այդ դավաճանին:

Մի չքմեղացի, թե նոր ես հասկացել, թե ՆիկոլԴ ինչպես է առաջ տանում Ադրբեջանի շահերը Հայաստանում...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ